ՊՆ խոսնակի անունից կեղծ մեյլ է բացվել, որն ապատեղեկատվություն է տարածում

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Շուշան Ստեփանյան

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում զգուշացրել է, որ իր անունից կեղծ տեղեկություններ են տարածվում:

«Հարգելի լրագրողներ, խնդրում եմ անտեսել իմ անունով բացված կեղծ [email protected] էլեկտրոնային հասցեից ուղարկված նամակներն ու հաղորդագրությունները։

Պաշտպանության նախարարությունը պաշտոնական գրություններն ուղարկում է միմիայն գերատեսչության էլեկտրոնային հասցեից»։

--00--ԱԹ