Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը հատել է 36,7 միլիոնը, մահացել է 1 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

աշխարհ

Հոկտեմբերի 9-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 36,755,449 է, որից 1,066,861-ը մահացել է, 27,671,442-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 8,017,146 է, որից 67,945 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 7,833,763 վարակման դեպք, որից 217,738-ը մահացել է, 5,025,193-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 2,590,832 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ հորիզոնականում Հնդկաստանն է, վարակվածների ընդհանուր թիվը 6,906,151 է: Երրորդում Բրազիլիան է, որտեղ կա 5,029,539 վարակակիր: Չորրորդում Ռուսաստանի Դաշնությունն է. երկրում կա 1,260,112 վարակակիր:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ