Գրոզինում ոչնչացված զինյալները հնարավոր է ժամանած լինել արտասահմանից․ Կադիրով

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13,  24News 

Կադիրով

Այսօր Գրոզնիում ոչնչացված զինյալները հնարավոր Է ժամանել են արտասահմանից, իրականացվել են նրանց բռնելու օպերատիվ միջոցառումներ: Այս մասին իր Telegram-ալիքում գրել Է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։ 

«Չեչնիայի Հանրապետությունում վաղուց Է վերջ տրվել ահաբեկչական կազմավորումներին: Տեղեկատվությունը, որ արտասահմանից տարածաշրջան են ժամանել ապօրինի զինված կազմավորումների մասնակիցներ, իրավապահ մարմինների մոտ հայտնվել Է ավելի վաղ: Իրականացվել են նրանց բռնելու օպերատիվ միջոցառումներ»,- գրել Է Կադիրովը:

Ըստ հանրապետության ղեկավարի՝ ահաբեկիչների գտնվելու վայրը որոշելու հարցում նույնպես օգնել են տեղացի բնակիչները, «որոնք ժամանակին հայտնել են կասկածելի անձանց մասին մասնավոր տներից մեկում»:

«Դժբախտաբար, իրավապահ մարմինների երկու աշխատակիցներ զոհվել են «շայթանների» ձեռքով: Քադիրովը հավելել Է, որ զինյալներն ահաբեկչական գործողություններ Էին պլանավորել հանրապետության տարածքում:

Նա նշել է նաև, որ զինյալները ահաբեկչություն են ծրագրել հանրապետության տարածքում։ 

--00—ՄՀ