Պատերազմի ավարտը կախված է Թուրքիայից. կկարողանա՞ն կամ կուզե՞ն նրան բերել կառուցողական դաշտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Տարածաշրջանը նմանվում է Սիրիային։ Այս պատերազմը ծանր հետևանքներ է ունենալու։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը։

Ըստ պատգամավորի՝ համաշխարհային ահաբեկչությունը բույն է դրել Ադրբեջանում, ինչը կտրուկ իրավիճակ է փոխում։

«Տարածաշրջանը կանգնած է հումանիտար աղետի եզրին։ Համաշխարհային ահաբեկչությունը բույն է դրել Ադրբեջանում։ Ահաբեկիչների առկայությունը կտրուկ իրավիճակ է փոխում։ Կոնֆլիկտի բովանդակությունը, հետագա զարգացումները ու լուծումները պետք է բխեցվի այս իրավիճակից»,- ասել է նա։

Շիրակ Թորոսյանը կարծում է, որ այս պատերազմը դադարեցնելու միակ ելքը Թուրքիային կառուցողական դաշտ բերելն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս