Սիրիայում միջազգային ահաբեկչության օջախը ոչնչացված է. Պուտին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 9,  24News  

1.jpg

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռավար զրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում միջազգային ահաբեկչության օջախը փաստացի ոչնչացված է:

Նա նշել է՝ Սիրիայի տարածքից դուրս շարունակում են մնալ ավելի քան 6,5 մլն փախստականներ, ովքեր կարող էին մասնակից լինել երկրի վերականգնմանը: ՌԴ նախագահը խոսել է փախստականներին զանգվածաբար Սիրիա վերադառնալու հնարավորություն տրամադրելու մասին:

--00--ԱԹ