ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի ուղղությամբ ներկայում մարտեր են ընթանում։ Շուշին եղել և կլինի հայկական։
Բեկում մտցնելու ժամանակն է»։
Նշենք, որ ԱՀ նախագահի խոսնակի հայտարարությանը, թե Շուշին ամբողջությամբ հայկական ուժերի վերահսկողությունից դուրս է, հաջորդեց ԱԳ նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, թե Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու են մինչև վերջ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է` Շուշիի համար մարտերը շարունակվում են:
--00--ԱԹ