Ռուս օդաչուները ցավալիորեն զոհվեցին դաշնակցային պարտականությունները կատարելիս․ ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ այսօր ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ և իր զորակցությունն է փոխանցում նրանց հարազատներին ու բարեկամներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ռուս օդաչուները ցավալիորեն զոհվեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս, ուստի ՌԴ պաշտպանության նախարարության համաձայնությամբ նրանք հետմահու կներկայացվեն Հայաստանի Հանրապետության պետական պարգևների: 

--00--ԱՀ