Արդեն լավ եմ, վաղվանից կլինեմ շարքում. ես իմ բանակին երբեք չեմ լքի. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

արծրուն

«Սիրելինե՛րս, արդեն լավ եմ, վաղվանից կլինեմ շարքում, իմ ճակատի ու իմ բնագծում։ Որքան էլ ներքին ու արտաքին թուրքերը ուրախանան, Ես իմ բանակին երբեք չեմ լքի. նահանջի, թե հաղթանակի ժամանակ իմ զորքի հետ եմ»,- գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 

Ավելի վաղ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Արծորւն Հովհաննիսյանն ունեցել է ճնշման տատանումներ, բայց ինքնազգացողությունն արդեն լավ է:

--00—ԼՄ