Ձեր ապաշնորհությունը որևէ մեկի վրա մի՛ գցեք, ժողովուրդը հիմար չէ. ծայրագույն վարդապետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

նկար

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը մեկնաբանություն է թողել իմքայլական պատգամավոր Վահագն Թադևոսյանի ֆեսբուքյան այն գրառման ներքո, ուր վերջինս նշում է, որ հայկական կողմն ընդամենը ճակատամարտ, ոչ թե պատերազմ է տանուլ տվել և հաջողել է չպարտվել:

Հոգևորականը գրել է.

«Ձեր ապաշնորհությունը որևէ մեկի վրա մի գցեք. զրո դիվանագիտություն, շարունակական կեղծիք (չնայած, երբ Արցախում էինք շատ բան պարզ դարձավ: Հրաշքով փրկվեցինք, վերադարձա Մայր Աթոռ և որևէ ստատուս էլ չգրեցի, քանզի վիրտուալն ու իրականությունը շատ տարբեր էին), անիմաստ հայտարարություններ, բառերի շռայլում. ժողովուրդը հիմար չէ:

Որևէ տեղ չհաջողեցիք՝ ամեն անգամ Ձեր սխալները նախկինների և ուրիշների վրա գցելով: Հավաքվեք և Ձեր մեջ փնտրեք սխալները: Քեզ ճանաչելով` վստահ եմ, որ ամեն ինչ լավ հասկանում և գիտակցում ես: Ցավում եմ անկեղծորեն նաև Քեզ համար: Ինձ հետոն է ավելի մտահոգում... շատ այլ բաներ եմ տեսնում: Փառք ու պատիվ տղերքին: Աստված պահապան մեր երկրին»:

--00—ԼՄ