ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը

 

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 24,  24News

Լավրով Զարիֆ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

Զրույցի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը՝ հաշվի առնելով ԼՂ հակամարտության գոտում կրակի ամբողջական դադարեցման, ինչպես նաև ռազմական գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանը հումանիտար աջակցություն տրամադրելու ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած քայլերը: 

Քննարկվել են նաև օրակարգային մի շարք այլ հարցեր:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս