Ազգային գրադարանն աշխատում է բնականոն ռեժիմով

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2,  24News    

գրադարան

Հայաստանի ազգային գրադարանը տեղեկացնում է ընթերցողներին, որ նոյեմբերի 23-ից գրադարանն անցել է բնականոն աշխատանքի: Գրադարանի Ֆեյսբուքի էջում արված գրառումը հաղորդում է․

«Մեր ընթերցասրահներն աշխատում են սովորական ռիթմով, ընդհանուր, գիտական և մամուլի ընթերցասրահները սովորականի պես բաց են նաև շաբաթ-կիրակի. աշխատանքային օրերին աշխատում են 09։00-21։00-ն, շաբաթ օրը՝ մինչև 20։00, կիրակի՝ մինչև 17։00: Մյուս ընթերցասրահներն աշխատանքային օրերին բաց են մինչև 17։30-ը:

Գրացուցակները բաց են աշխատանքային օրերին՝ 09:00-21:00, շաբաթ՝ 09:00-17:00-ն։

Այցելեք գրադարան՝ պահպանելով հակահամաճարակային և սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները, իսկ ձեզ անհրաժեշտ գրականությունը պատվիրեք նախօրոք, առցանց

Էլեկտրոնային պատվերի ուղեցույցին ծանոթացեք այստեղ.  https://bit.ly/37pI0rI

https://is.gd/1XNmQE

Առավել մանրամասն՝ այստեղ. https://bit.ly/39Ai2Vc »։

 
--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս