Նոր մանրամասներ՝ Սյունիքի մարզում ռուս խաղախապահների մասնակցությամբ վթարից. ո՞րն է պատճառը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

նկար

Սյունիքի մարզում դեկտեմբերի 10-ին՝ ժամը 23։00-ի սահմանում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 221 կմ հատվածում բախվել են Սալիմ Պշկովի վարած КамАЗ մակնիշի և Ամին Քոշրոշահիի վարած Tractor Tanker մակնիշի ավտոմեքենաները, գրում է  Shamshyan.com-ը:

նկար

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով էլ Արթուր Գերեևի վարած КамАЗ-ն էլ հարվածել է Ս․ Պշկովի վարած КамАЗ-ի հետմնամասին։ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։ Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։

նկար

Դեպքի վայր են ժամանել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Սյունիքի մարզի ռազմական ոստիկանության ծառայողները։

նկար

Վարորդներից 2-ը և հիվադնանոց տեղափոխվածները Արցախում տեղակայված Ռուսաստանի դաշնության խաղաղապահ զորքերի ծառայողներ են: Դեպքի վայր է ժամանել նաև խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

նկար
նկար
նկար

--00—ԼՄ