Թանդիլյանը Երևանում ստուգել է տեղահանված արցախցիների թոշակների տրամադրման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

նկար

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այցելել է Երևան քաղաքի Մելաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող շտաբի գրասենյակ, որտեղ իրականացվում է Արցախից տեղահանված քաղաքացիների կենսաթոշակների և նպաստների տրամադրման աշխատանքների համակարգումը։

Մանե Թանդիլյանը ծանոթացել է գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքի մեխանիզմներին, աշխատակիցներից տեղեկացվել այդ ուղղությամբ քաղաքացիների կողմից հաճախակի բարձրաձայնվող խնդիրներին՝ հորդորելով իրականացվող գործունեության ընթացքում ապահովել արդյունավետությունն ու հասցեականությունը։

նկար

--00—ԼՄ