Արագածի ոստիկանության բաժնի պետ Ջանիկ Մարությանը աշխատանքից ազատման դիմում է գրել

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

․

Արագածոտն մարզի Արագածի ոստիկանության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ջանիկ Մարությանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին հաղորդում է Mediaport-ը:

Արցախյան առաջին և երրորդ պատերազմներին մասնակցած գնդապետը նշել է. «Սպայի արժանապատվությունից ցածր է հայ ժողովրդի ողնաշարը կոտրած, թշնամու առաջ ծնկի եկած, ապաշնորհ վարչապետ ունենալը»։

--00--ԱՀ