«Իմ քայլի» պատգամավորներին ժամանակ ենք տալիս մինչև 18:00-ն. Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Մինչև ժամը 18։00-ն ժամանակ ենք տալիս «Իմ քայլը» խմբակցությանը պատվիրակությունով, որ ներկայանան «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարությանը՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը։ Այս մասին այսօր տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց՝ այս քայլն արվում է՝ հաշվի առնելով, որ մենք խորհրդարանական երկիր ենք, և վերջին հաշվով այս հարցը լուծվելու է խորհրդարանում։ 

--00--ԱԹ