Քարերով, այլ ոչ թե պլակատներով պետք է գայինք, ռա՜դ եղեք, եթե երկիրը չեք կարողանում պաշտպանել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Երկրի տարածքային ամբողջականության ապահովման համար պատասխանատու է տվյալ երկրի իշխանությունը։ Դա պետք է իրենց անընդհատ հիշեցնել, քանի որ նրանք դրանից էլ են ուզում հրաժարվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, խոսելով Արցախում գտնվող մեր 120 հազար հայրենակիցների մասին, որոնք շրջափակման մեջ են հայտնվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակ պահելու հետևանքով։

Դիտարկմանը, թե արտաքին ուժերը ճնշում են Հայաստանին՝ ասելով, որ պետք է միանալ Միութենական պետությանը, Սաղաթելյանը նշել է․ «Երբ փալաս ես, բոլորն էլ կարող են ճնշել։ Չգիտեմ, թե ում երևակայությունն է Միութենական պետությանը միանալը, ինչի համար են նման հարց բարձրացնում»։

Հիշեցնենք, որ այսօր ՀՅԴ ՀԵՄ-ը «Իրական մեղավորը» խորագրով երթ էր կազմակերպել դեպի կառավարության շենք։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ