Հրդեհ Մրգաշատ գյուղում. այրվել է բնակելի տան մի մասն ու տանիքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

աին հրդեհ

Դեկտեմբերի 25-ին, ժամը 11։55-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մրգաշատ գյուղի 16-րդ փողոցի տներից մեկում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:58-ին, մարվել՝ 16:04-ին: Այրվել են տան տանիքը՝ մոտ 140 քմ և տան մոտ 100 քմ հատվածը՝ գույքով:

--00--ԱԹ