Արևաշողի տներից մեկի տանիքն ամբողջությամբ այրվել է․ հրդեհը մարել է 3 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

նկար

Հունիսի 28-ին՝ ժամը 02։46-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արևաշող գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։30-ին, մարվել՝ 04։19-ին։ Այրվել են տան տանիքը (մոտ 96 քմ) և ինքնաշեն խոհանոցի առաստաղի փայտե կառուցատարրերը՝ մասնակի (մոտ 15 քմ):

--00—ԼՄ