Ամասիա գյուղում՝ անասնագոմերից մեկի տանիքում, հրդեհ է բռնկվել, այլրվել է 36 խմ անասնակեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

նկար

Մարտի 13-ին՝ ժամը 12։50-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։19-ին, մարվել՝ 14։01-ին։ Այրվել է մոտ 36 խմ պահեստավորած անասնակեր։

նկար

--00—ԼՄ