Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղում այրվել է մթերային խանութ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26,  24News

ԱԻՆ

 

Դեկտեմբերի 26-ին, ժամը 10:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետիկ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է մթերային խանութ:  

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 11։23-ին, մարել՝ 12։04-ին։ Այրվել է տան բակում գտնվող խանութը (մոտ 40 քմ):

--00—ՄՀ