Կոտայքի մարզում շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 20, 24News

ю

Այսօր՝ հունվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում, Չայնիի ոլորանների սկզբնամասում մերկասառույցից չմշակված ճանապարհին Ford մակնիշի շտապօգնության ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 10 կողաշրջված վիճակում սահելով հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:

Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնին:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:

--00--ԱՀ