Ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո նույն ձևով թղթեր կկորեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

Ներկա իշխանությունը հիմա ավելի է կտրված իրականությունից, քան 2016թ․-ին՝ ՀՀԿ-ն։ Վերջինս այդ պատճառով իշխանությունը կորցրեց։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

Գորգիսյանը կարծում է, որ այս իրավիճակից դուրս գալու հիմնական լծակներն իշխանության ձեռքում են, սակայն, ըստ նրա, ներկա պահին արտահերթ ընտրությունները վտանգավոր են։ «Միգուցե քաղաքացիները Փաշինյանի դեմ բռնություն չկարողանան կիրառել, բայց ընդդիմությունն արդյո՞ք կունենա նույն պաշտպանությունը»,- նկատել է նա։

Դիտարկմանը թե՝ հնարավոր ընտրության դեպքում արդյո՞ք պայքարն ընթանալու է Քոչարյանի և Փաշինյանի միջև՝ Գորգիսյանն ասել է, որ ԼՀԿ-ն հավակնում է դառնալ հաջորդ իշխանությունը։ «Ընտրությունը Քոչարյանի և Փաշինյանի միջև չէ։ Վատագույն ընտրապայքարը կլինի, եթե լինի երկու բևեռ՝ լինեն Քոչարյանն ու Փաշինյանը։ Որովհետև ամբողջ ընտրապայքարն ընթանալու է մի բանի շուրջ՝ «դու թալանչի ես, դու՝ հողատու», և որևէ խոսք չի լինելու՝ ինչպե՞ս պետք է ՀՀ-ն այս վիճակից հանել, ինչպե՞ս պետք է Սյունիքի անվտանգությունը պահպանել, ինչպե՞ս պետք է տնտեսությունն այս վիճակից դուրս բերել և այլն։ Եվ մարդիկ գնալու են նորից էմոցիոնալ ընտրության»,- եզրափակել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ