Արցախում հրադադարի ռեժիմը շարունակում է պահպանվել շփման գծի ողջ երկայնքով․ ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

նկար

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղում: Խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում և հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը շփման գծի ողջ երկայնքով:

Ըստ գերատեսչության՝ ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների՝ իրենց մշտական բնակության վայրեր վերադարձի, քաղաքացիական տրանսպորտի տեղաշարժի, սննդամթերքի և տարատեսակ ապրանքների փոխադրման անվտանգությունը Լաչինի միջանցքով։

Նշնեք, որ 2020 թվականի նոյեմբերի 14-ից ի վեր Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայր է վերադարձել 52 659 մարդ:

Ռուսական խաղաղապահ զորակազմի՝ դիտակետերում հերթապահություն իրականացնող անձնակազմերի հետ դասընթացներ և վարժանքներ են անցկացվում՝ խախտումների, ինչպես նաև դիտակետերի վրա հնարավոր հարձակման կանխման նպատակով: Բոլոր դիտակետերը համալրված են հավելյալ պաշտպանիչ կառույցներով՝ նախատեսված հրազենից և բեկորներից զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար, հայտնում է գերատեսչությունը։

--00—ԼՄ