Երևանի երկնքում ռազմական ավիացիայի թռիչքները պլանային են. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

ՌԱ

Երևանի երկնքում ռազմական ավիացիայի թռիչքները պլանային են: Այս մասին ՌԻԱ-Նովոստիին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Նշենք, որ երեկ Ազատության հրապարակում ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ երկնքում ինքնաթիռներ երևացին: Հաղորդվում էր, թե ռազմական ինքնաթիռներն աջակցության թռիչք են իրականացրել Երևանի օդային տարածքում:

--00--ԱԹ