2 օր պետական ապարատը չաշխատի, Փաշինյանը ոչ թե քայլելով, ալ վազելով է հեռանալու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այն տեսակետին է, որ «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդների ու ներկայացուցիչների տեքստերի բովանդակությունը չի փոխվում: Նրա խոսքով՝ մեկը պաթոսով է ելույթ ունենում, մեկն՝ առանց դրա, բայց մտքերը նույնն են: «Պետք է ոչ թե «առանց Նիկոլ Հայաստան» ասել, այլ՝ Հայաստանն՝ առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի»,- 24News-ի հետ զրույցում նշում է նա: 

Փաշինյանի վերջին հույսը, ըստ պատգամավորի, քաղաքացիական պատերազմն է, սակայն նա այժմ հասկացել է, որ քաղաքացիական պատերազմ «չի կպչում» և ուզում է նորից կորոնավիրուսի թիկունքում «թաքնվել»: 

Պետրոսյանի համոզմամբ՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ պետք չեն: Բացատրում է՝ մի հոգու անկարգության համար անընդհատ ցնցումների պետք չէ գնալ: «էդ մի հոգին չի՞ կարողանում իր դասերը սովորել, թող նամուս ունենա, հեռանա: 2 օր պետական ապարատը չաշխատի, Փաշինյանը ոչ թե քայլելով, այլ վազելով է հեռանալու»,-հավելում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ