Արագածոտնում բախվել են «Mercedes»-ն և «Honda»-ն․ 3 վիրավորներից մեկը 8-ամյա աղջնակ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

նկար

Մարտի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։30-ի սահմանում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 96 կմ-ին ճակատ-ճակատի բախվել են Վանաձորի բնակիչ 25-ամյա Ռոբերտ Եգանյանի վարած «Mercedes» մակնիշի և Ալավերդի քաղաքի բնակիչ 61-ամյա Վազգեն Մաթոսյանի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

նկար

Վթարի հետևանքով «Honda»-ի ուղևորներ՝ Ալավերդի քաղաքի բնակիչներ, 38-ամյա Մանանա Խաչիկյանը, 27-ամյա Քրիստինե Հարությունյանը և 8-ամյա Մարիա Ափոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։ 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

նկար

--00—ԼՄ