Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ հանձնաժողով կստեղծվի․ կազմը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

նկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետության հերոս, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գեներալ-մայոր Արտուշ Թադևոսյանի (Արկադի Տեր-Թադևոսյանի) մահվան կապակցությամբ հանձնաժողով ստեղծելու և անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել։

Հանձնաժողովի նախագահը կլինի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Կազմում կլինեն փոխնախարարներ, ոստիկանապետի տեղակալը, Կոմանդոսի ընտանիքի անդամներից։

Հիշեցնենք՝ մարտի 31-ին 81 տարեկան հասակում կյաքնից հեռացել է Արցախի Հանրապետության հերոս, Կոմանդոս անունով հայտնի Արկադի Տեր-Թադևոսյանը։ 

--00—ԼՄ