Որոնողական խմբերում ներգրավված անձինք ծանր ռեժիմով ծառայության մեջ են

ԵՐԵՎԱՆ ԱՊՐԻԼԻ 3,  24News 

ԱԻՆ

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Անհետ կորածների խնդիրը որպես կանոն քննարկում ենք պաշտոնական թվի բացակայության, Հայաստանի իշխանությունների ոչ բավարար աշխատանքի, հազար ու մի գործոնների համատեքստում:
Բայց կա մի հանգամանք, որ այս ծանր իրավիճակներում քիչ ենք անդրադառնում: Որոնողական խմբերում ներգրավված անձինք, որոնց կորիզը փրկարարներն են, պատերազմի մեկնարկից ի վեր, բավականին ծանր ռեժիմով ծառայության մեջ են:
Հատկապես հոգեբանական առումով, այս մարդկանց համար բավականին դժվար է մուտք գործել Ադրբեջանի բռնազավթված շրջաններ, առնչվել թուրքերի հետ և փնտրել մեր հայրենակիցների աճյունները:
Պետք է արժանին մատուցել բոլոր նրանց, ովքեր ամենաբարդ իրավիճակներում, եղանակային պայմաններում՝ անկախ այն հանգմանանքից, թե ինչ ծառայություն են ներկայացնում, շարունակում են պատշաճ ձևով կրել իրենց առաքելությունը»:

 --00—ՄՀ