Ապրիլի վերջին շաբաթ օրը Քաղաքացու տոնն է, այս տարի դա ապրիլի 24-ն է, ինչպե՞ս է նշվելու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

1

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նկատելով, որ այս ապրիլի 24-ին նաև նշվելու է Քաղաքացու օրը, քանի որ ապրիլի վերջին շաբաթ օրն է:

«Եվ այսպես, ըստ «ՀՀ տոների և հիշատակի օրերի» մասին օրենքի՝ ապրիլի 24-ը տոն է:

Հեղափոխական հպարտ իշխանությունը իր գոյությունը մեր կյանքում օրենքով ամրագրեց որպես տոն։

Երկու տարի առաջ փոփոխություն կատարվեց «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում, և որոշվեց, որ ապրիլ ամսի վերջին շաբաթը հպարտ քաղաքացիները կտոնեն որպես քաղաքացու օր։

Այս ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը ապրիլի 24-ն է՝ Հայոց Ցեղասպանության հիշատակի օրը։

2018-ի ապրիլյան հեղափոխականների համար այս ապրիլի 24-ը, փաստորեն, քաղաքացու տոնն է։

Երեւի հիշում եք, որ քաղաքացու տոնին հանրապետության բազմաթիվ հրապարակներում մանղալներ էին շարել ու խորոված էին անում։

Հիմա պարզապես հետաքրքիր է՝ ապրիլի 24-ին՝ հպարտ քաղաքացու օրը, ինչպե՞ս են նշելու այս աննախադեպ «հպարտությունը» մեզ նվիրողները»,-գրել է Նաիրա Զոհրաբյանը։

--00—ԼՄ