ՄԻՊ-ին ներկայացված դիմումների թիվն աճել է․ 14.780 դիմում-բողոք և սեփական նախաձեռնություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News 

ՄԻՊ

2020 թվականին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների և սեփական նախաձեռնությամբ վարույթների թիվը կրկին աճել է՝ կազմելով 14 780:

«Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին դիմում-բողոքների թիվը կազմել է 5.214, 2016 թվականին՝ 5.113, 2017-ին՝ 6.417, իսկ 2018 թվականին այդ ցուցանիշը գրեթե երկու անգամ ավելացել է՝ դառնալով 10.744: 2019 թվականին, 2018 թվականի համեմատ, դիմում-բողոքների թիվն ավելացել է 22%-ով կամ 2386-ով, դառնալով՝ 13.140 դիմում-բողոք»,- նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:

--00—ՄՀ