Եթե որոշեմ մասնակցել ընտրություններին, ապա դա անելու եմ իմ դեմքով. Միքայել Մինասյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ այս ընտրությունների նախաշեմին չի սատարելու որևէ ուժի՝ լինի իշխանամետ, թե ընդդիմադիր:

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ երբեք այս ընտրությունների նախաշեմին չեմ սատարելու որևէ ուժի՝ լինի դա իշխանամետ, իսկ դրանք շատ են, միայն «Իմ քայլը» չի, Նիկոլ Փաշինյանը իշխանամետ ընդդիմադիրների բանակ ունի, լինի՝ իրապես ընդդիմադիր:

Իմ ոչ մի ընկեր, համախոհ չի լինելու ոչ ոքի ցուցակում, եթե նա ինչ-որ մեկի ցուցակում է, ապա նա ոչ իմ ընկերն է, բառի լայն իմաստով, ոչ իմ համախոհը:

Եթե ես որոշեմ մասնակցել այս ընտրություններին, ապա ես դա անելու եմ իմ դեմքով, իմ ընկերների ու այն մարդկանց հետ, որոնց համար ես կրելու եմ ուղիղ պատասխանատվություն, և այո, հեռացնելու եմ Նիկոլ Փաշինյանին  իշխանությունից:

Բացի հեռացնելուց՝ պատժելու եմ Նիկոլ Փաշինյանին, և ապացուցելու եմ աշխարհին, որ Փաշինյանը հայ ժողովրդի թշնամին է, դավաճան ու մարդասպան», - նշել է Մինասյանը։