Մեր անցյալը մութ էջեր ունի․ Փաշինյանին մեղադրում են, նա էլ իր հերթին հետ է շրջում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Մեր անցյալը մութ էջեր ունի։ Միշտ շահարկելու թեմաներ կան, որոնց պատասխաններն անմիջապես չեն կարող դրվել սեղանին։ Իսկ ապագան կառուցելու համար անցյալի մասին սպառիչ պատասխաններ պետք է լինեն, որպեսզի հասարակությունն էլ մոբիլիզացվի դրա շուրջ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Նրա խոսքով՝ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի մասին հնչեցրած պարզաբանումները վաղուց եղած հարցերի մեջ նոր շեշտադրումներ ավելացրին։ 

Ըստ նրա՝ գործընթացը մի կողմից պայմանավորված է հետպատերազմական իրողությամբ, մյուսով՝ նախընտրական շրջանով։

«Եթե ընթանում է պարզաբանումների գործընթաց, ապա կա՛մ պետք է այն ավելի սպառիչ փաստարկներով լինի, կա՛մ տարբերակ պետք է գտնենք՝ քննություն, որտեղ համապատասխան կառույցները կզբաղվեն դրանով։ 

Բարդ գործընթաց է։ Բոլոր քաղաքական ուժերը փորձում են մնալ անցյալում։ Ինչ-որ մեղադրանքներ բերել, խաղարկել, շահարկել։ Կան հանգամանքեր, որոնց ծանոթ չենք և արդարացիությունը չենք կարող գնահատել։ 

Փաշինյանին մեղադրում են, նա էլ իր հերթին հետ է շրջում դրանք»,- ասել է Բադալյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս