Վահրամ Սահակյանը Ստանիսլավսկու թատրոնին մեղադրում է տնտեսական հանցագործության մեջ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News 

Վահրամ Սահակյան

Տեղեկացնեմ, որ ՀՀ ԿԳՍՄ-ին ենթակա Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի ադմինիստրացիան, մարտի 25-ից մինչեւ ապրիլի 17-ը ներառյալ, տպագրել եւ վաճառել է այնպիսի ներկայացման տոմսեր, որը ոչ միայն չի կայացել, այլեւ որի համար չկա որեւէ պայմանագիր եւ փաստաթուղթ․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դրամատուրգ Վահրամ Սահակյանը։

«Առայժմ սա կարելի է որակել որպես մի խումբ անձանց կողմից կատարված տնտեսական հանցագործություն»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սահակյանը տեղեկացրել էր, որ «Անմարդկային կատակերգություն» հայրենասիրական դրամայի ապրիլի 19 եւ 20-ին կայանալիք ներկայացումները չեղարկելու համար՝ հանցավոր կերպով զանգահարել եւ սպառնալով վախեցրել են Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիանա Մխիթարյանին՝ կնշանակի դա արել են թատրոնին վերադաս հիմնարկությունից։

--00—ՄՀ