Հույս ունեն,որ Եվրոպայի առաջնությունից առաջ կամ ընթացքում գերիներ կվերադարձվեն․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

գերիներ

«Իրավունքին» հասած խոսակցությունների համաձայն՝ իշխող «Իմ քայլը» դաշինքում մեծ հույսեր են կապում Եվրոպայի առաջնության հետ:

Հիշեցնենք, որ այն այս տարի սկսվելու է հունիսի 11-ին 13 քաղաքներում, որոնց թվում է նաև Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն:

Իշխանական վերին օղակներում կարծում են, թե Եվրոպայի առաջնությունից առաջ կամ ընթացքում՝ որպես «բարի կամքի դրսևորում», կվերադարձվեն ռազմագերիներ՝ ապահովելով ինչպես Ադրբեջանի միջազգային փիառը, այնպես էլ նախընտրական շրջանում իմքայլականների վարկանիշի բարձրացման հարցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ