Ծանրամարտի առաջնություն. պոկում վարժությունից հետո Գ․Մինասյանը 2-րդն է, Վ․Լալայանը՝ 3-րդը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

սպորտ

Մոսկվայում ավարտին է մոտենում ծանրամարի Եվրոպայի առաջնությունը: Այս մասին գրում է Armsport.am-ը։

Այժմ հարթակում են գերծանր քաշային ծանրորդները: Հայաստանն այստեղ ներկայացված է 2 ծանրորդով՝ ի դեմս Վարազդատ Լալայանի ու Գոռ Մինասյանի:

Պոկում վարժությունից հետո 222 կգ արդյունքով առաջատարը Տալախաձեն է, Գոռ Մինասյանը 216 կգ արդյունքով երկրորդն է, իսկ եռյակը 205 կգ արդյունքով եզրափակում է Վարազդատ Լալայանը:

Առջևում հրում վարժությունն է:

--0--ԿԿ