Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը շարունակում է կատարել ԼՂ-ում դիտարկման խնդրի կատարումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Արցախ

Ռուս-թուրքական համատեղ կենտրոնի անձնակազմը շարունակում է կատարել ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման և ռազմական գործողությունների դիտարկման խնդիրներ:

Իրավիճակի մոնիթորինգն իրականացվում է շուրջօրյա՝ անօդաչու թռչող սարքերի, մասնավորապես՝ «Ֆորպոստ» և «Օրլան-10» ԱԹՍ համակարգերի միջոցով: Ռուսական անօդաչու թռչող սարքերի յուրաքանչյուր թռիչքը կարող է տևել մինչև 10 ժամ:

 «Բորտային միջոցները թույլ են տալիս մեզ ճշգրիտ որոշել հայտարարագրված օբյեկտների կոորդինատները և դրանց փաստացի գտնվելու վայրը», - ասել է անօդաչու ավիացիոն ծառայության ղեկավար Ալեքսանդր Կրեպիշևը:

«Բացի այդ, կա ավտոմեքենաների և տրանսպորտային ավտոշարասյունների ուղեկցություն: Հիմնականում մեր միջոցներն օգտագործվում են լեռնային, անտառապատ և դժվարամատչելի տարածքների դիտարկման համար», - հավելել է նա:

Համատեղ կենտրոնի ռազմական անձնակազմն անօդաչու թռչող սարքերից շարունակաբար պատկերներ է ստանում դեպի կառավարման կենտրոն, որտեղ վերլուծվում են ռազմական տեխնիկայի, անձնակազմի բոլոր տեղաշարժերը և գրանցվում կողմերի շփման գիծը հատելու բոլոր փաստերը:

--00—ՄՀ