Աղդամի ռուս-թուրքական կենտրոնը գործարկվեց. բացմանը մասնակցել են 3 երկրի ներկայացուցիչներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

նկար

Աղդամում այսօր բացվել է ռուս-թուրքական դիտորդական կենտրոնը, որի պահպանումը կիրականացնի ադրբեջանական բանակը։ Կենտրոնի տեղակայման վայրի տարածքի ընդհանուր մակերեսը մոտ 4 հա է։ Տարածքը ցանկապատված է, դրա շուրջ տեղադրված են 4 դիտորդական աշտարակներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Աղբյուրը նաև հայտնում է, որ կենտրոնի բացման արարողությանը մասնակցել են 3 երկրների ներկայացուցիչներ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը և Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Կարաոսմանօղլուն:

Աղդամի շրջանում բացված ռուս-թուրքական համատեղ կենտրոնն աշխատանքի նպատակով կօգտագործի անօդաչու թռչող սարքեր, հղում անելով ՌԴ ՊՆ-ին՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Ըստ աղբյուրի՝ կենտրոնը կհավաքի, կկազմի և կստուգի տեղեկատվությունը հրադադարի ռեժիմի պահպանման և կողմերի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները խախտող գործողությունների մասին: Վերահսկողությունը կիրականացվի անօդաչու թռչող սարքերի օգտագործման, ինչպես այլ աղբյուրներից ստացված տվյալների գնահատման միջոցով:

նկար

--00—ԼՄ