Ռուս խաղաղապահներն Արցախում ականազերծել են շուրջ 2 017 հա տարածք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News 

խաղաղապահներ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: 

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում են, որ ռուսաստանցի խաղաղապահները մեկ օրվա ընթացքում ականազերծել են 5 հա տարածք, 1 կմ ճանապարհ:

«Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2 017 հա տարածք, 621 կմ ճանապարհ, 1 716 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 580 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

--00—ՄՀ