Մաեստրո, ո՞րն է Ձեր լռության պատճառը կամ գինը. Միհրան Հակոբյանը` Տիգրան Մանսուրյանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News  

Միհրան Հակոբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել՝ անդրադառնալով ապրիլի 24-ին Մարզահամերգային համալիրում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ի կատարմանը:

«Դավաճանների կառավարության նախաձեռնությամբ ապրիլի 24-ին Մարզահամերգային համալիրում Տիգրան Մանսուրյանի Ռեքվիեմն է կատարվելու: Մաեստրո, Դուք հրավիրվա՞ծ եք դավաճանների կառավարության միջոցառմանը: Մաեստրո, եթե Դուք ներկա եք լինելու, ապա արդյո՞ք դա չի նշանակում, որ շարունակում եք թուրք Նիկոլի մոտ «հարսանիքի գեներալ» աշխատել: Մաեստրո, Դուք ի՞նչ խղճով եք թույլ տալու, որ համերգի ժամանակ դավաճանները մոտենան Ձեզ ու ձեռք սեղմեն: Մաեստրո, Արցախ հանձնողների ու մեր 5000 տղաներին զոհաբերած վիժվածքների հետ շփումը Ձեզ պատիվ բերու՞մ է: Իսկ թե չի բերում, այդ դեպքում ի՞նչ է բերում: Մաեստրո, շուրջ 5 ամիս է անցել հայ ժողովրդի պատմության վերջին 100-ամյակի ամենամեծ աղետ-խայտառակությունից, ի վերջո՝ ո՞րն է Ձեր լռության պատճառը կամ գինը»:

--00--ԱԹ