Տիգրան Ավինյանը Պոլիտեխնիկի ռեկտորի և ուսանողների հետ հանդիպել է մաեստրո Մանսուրյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

նկար

Նախկին փոխվարչապետ,ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը «ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ օրեր առաջ Պոլիտեխնիկի ռեկտոր Գոռ Վարդանյանի և ուսանողների հետ հյուրընկալել են մաեստրո Տիգրան Մանսուրյանին:

«Օրեր առաջ Պոլիտեխնիկի ռեկտոր Գոռ Վարդանյանի և ուսանողների հետ հյուրընկալեցինք մաեստրո Տիգրան Մանսուրյանին։ Անկեղծ զրույց ստացվեց պոլիտեխնիկցիների հետ, որի ընթացքում խոսեցինք կյանքից, հայրենիքից, մասնագիտացումից և շատ ու շատ այլ թեմաներից»,- գրել է Ավինյանը։

--00—ԼՄ