Չկա ավելի մեծ հանցանք, քան մոռանալը. Մարսելի 11 և 12-րդ շրջանն աջակցում է Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News 

Մարսել

Մարսելի 11 և 12-րդ շրջանի ղեկավարությունն իր աջակցությունն է հայտնում Հայաստանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն:

«Լինի դա Արցախի Հանրապետության ճանաչման միջոցով, թե Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներով, Սիլվեն Սուվեստրի, Ժուլիան Ռավիեի և Ֆիլիպ Խոզյանի հետ մենք գործելու ենք՝ հանուն մարդկային արժանապատվության և արդարության:

Ժողովրդավարության համար չկա ավելի մեծ հանցանք, քան մոռանալը ...»,- գրել է նա:

--00--ԱԹ