Միլիոնավոր մարդիկ սպանվել են պարզապես հայ լինելու պատճառով․ Գարիկ Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

հասարակական

Ռուսաստանաբնակ հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն ինստագրամյան իր էջում գրառում է կատարել Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:

««Անմոռուկը» խորհրդանիշն է այն բանի, ինչը մենք հիշում ենք և երբեք չենք մոռանա։ Ապրիլի 24-ը 1915-ին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն է:

Միլիոնավոր մարդիկ սպանվել են հայ լինելու պատճառով: Նրանք, որոնք ողջ են մնացել, ինչպես նաև նրանց հետնորդները, ցրվել են աշխարհով մեկ և ապրում են Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Ուկրաինայում, Արգենտինայում և այլ երկրներում, որոնք ընդունել են հայերին և դարձել են նրանց երկրորդ տունը: Որտեղ էլ ապրենք, երբեք չենք մոռանա: 106 տարի է անցել, բայց մենք հիշում ենք»,-գրել է Մարտիրոսյանը:

--0--ԿԿ