Արցախցիներին օդի ու ջրի պես ոգևորիչ խոսք է պետք․ հետպատերազյան շոկերը գլուխ են բարձրացրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

թևան

ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել Հայաստանի ու Արցախի ապագայի մասին՝ ընդգծելով, որ ճանապարհը պետք է ապահովել ազգային արժեքների և ազգային պետության տանող ճանապարհի միասնությամբ։

«Արցախցիներին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է ոգևորիչ խոսք, ապագայի խոսք, հաղթանակների խոսք․ հետպատերազյան հոգեբանական շոկերը սկսել են գլուխ բարձրացնել, դեմը եթե չառնենք շատ վատ արդյունքներ ենք ունենալու։ Դա պետք է արվի ազգային արժեքների միասնության և ազգային պետության տանող ճանապարհի միասնությամբ` համայն հայությամբ։ Իրականում նույն է սյունեցիների և ամբողջ Հայաստանի համար։

Հուսամ, որ օր առաջ կգիտակցենք մեր ցանկացած քայլի արդյունքը և հունիսի 20-ից նոր առաջնորդությամբ առաջ կշարժվենք։ Գործողներն իրենց ազգակործան մոտեցումներով պետք է հեռանան։ Իսկ մենք հասկանանք, որ շատ դժվարին, քարքարոտ և երկար, դեռ ոչ բարեկեցիկ ճանապարհ պետք է անցնենք՝ ապահովելու մեր ազգային երազանքները։

Բայց առաջին քայլը ոգին է, հետպատերազմյան շոկի դեմն առնելը և անվտանգության ամրապնդումը։

Հողի գինը իմացող է պետք, Հայրենիքի գինը իմացող, ազգայինին և մեր պապական արժեքներին վերադարձ է պետք։

Մեր պատերազմը չի ավարտվել և ամեն օր էլ ընթանում է։ Գոնե այս մեկը ազգովի ընկալենք Հայրենական»,-գրել է Թևան Պողոսյանը։

--00—ԼՄ