Խորհրդարանում քննարկվել է «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News 

ԱԺ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում անցկացրեց Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի եւ ՄԱԿ-ի Զարգացման գործակալության ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միխաելա Ստոյկոսկայի մասնակցությամբ:

Ներկաները քննարկեցին համատեղ գործընկերության շրջանակներում իրականացվող «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի ընթացքը, որն ուղղված է Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Նախանշվեցին ծրագրի շրջանակներում իրականացվելիք հաջորդ քայլեր:

 --00—ՄՀ