7 տնտեսվարող պայմանավորված իջեցրել, ապա բարձրացրել են ձվի գինը՝ դուրս մղելով 9 ընկերության

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

Ձվի շուկայում ՏՄՊՊՀ-ի կատարած ուսումնասիրությունը պարզել է, որ 2020թ․-ին յոթ տնտեսվարողներ եկել են հակամրցակցային համաձայնության։ Նրանք իջեցրել են ձվի գները, ապա՝ համաձայնեցված բարձրացրել։ Արդյունքում ձու արտադրող ինը տնտեսվարող սուբյեկտներ դուրս են մղվել շուկայից։ Դրա հետևանքով մարտ-ապրիլին շուկայում պակասորդ է առաջացել, ինչն էլ հանգեցրել է գների աճին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՏՄՊՊՀ-ի անդամ Հայկ Կարապետյանը։

Կարապետյանի տեղեկացմամբ՝ 2020թ․-ին գների իջեցման վերաբերյալ հանձնաժողովը հարուցել էր վարչական վարույթ։

Հանձնաժողովն ուսումնասիրում է նաև բենզինի շուկան՝ խնդիր բացահայտելու նպատակով։ ՏՄՊՊՀ-ն փորձում է պարզել ապրանքի թանկացման պատճառները։

«Տնտեսվարողները նշում են, որ թանկացել է ձեռքբերման գինը, կապ ունեն նաև փոխարժեքի տատանումները, իսկ թե որքանով են դրանք ազդում գնի վրա, հանձնաժողովը դեռ պետք է ուսումնասիրի։ Եթե տեսնենք խախտումներ, կհարուցվեն վարույթներ»,-հայտնել է նա։

Կարապետյանն ասել է նաև, որ բենզինի շուկայում խաղացողներ են փոխվել։

Դեղերի, ցորենի և ալյուրի շրջանառության, հանքարդյունաբերության ոլորտների շուկաների ուսումնասիրությունների մասին՝ տեսանյութում։

--0--ԿԿ