Ստեփանակերտի համալսարանի ուսանողներն և խաղաղապահները «Հաղթանակի թելադրություն» են գրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News 

ՊՆ

Ստեփանակերտի համալսարանի ուսանողները և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները մասնակցել են «Հաղթանակի թելադրություն» ակցիային։

 «Մեր այսօրվա ակցիան նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի տարեդարձին: Նպատակն էր խթանել տեղի բնակչության հետաքրքրությունը Հայրենական մեծ պատերազմի թեմաների ուսումնասիրման հարցում: Բոլոր մասնակիցները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել միջոցառման նկատմամբ և հիանալի արդյունքներ ցույց տվել», - ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ ասել է մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա, կապիտան Իվան Սերգեևը:

«Առաջին հերթին հատուկ ընտրել ենք հարցեր, որ համահունչ լինեն տեղի բնակչության պատմական հիշողությանը, փորձել ենք հաշվի առնել Հայրենական մեծ պատերազմի հերոսներին՝ Լեռնային Ղարաբաղի բնիկներին, և որոշ հարցեր նվիրել նրանց», - հավելել է նա:

Թելադրությունը գրելուն մասնակցել է 2-րդ կուրսի շուրջ 50 ուսանող, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ինչպես նաև Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի 10 զինծառայող:

--00—ՄՀ