Հակոբյանին մեղադրանք առաջադրելով՝ ԱԱԾ-ն հաստատեց՝ Փաշինյանը դադարեցրել է ԶՈւ լրահամալրումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Մովսես Հակոբյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Պետական գաղտնիք հրապարակելու կասկածով Մովսես Հակոբյանին մեղադրանք առաջադրելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը իրավաբանորեն հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի երրորդ օրը հրամայել է դադարեցնել Զինված ուժերի լրահամալրումը։

Իսկ թե ինչ հետևանք է ունեցել այս հրամանը, կարծում եմ բոլորդ արդեն լավ գիտեք»։

Հիշեցնենք, որ  ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվել է, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել։  

Հակոբյանը հայտնել է, որ իրեն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 306-րդ հոդվածի հատկանիշներով, նոյեմբերի 20-ի հայտարարության հիման վրա (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):

--00—ՄՀ