«Պոբեդան» հունիսից կվերսկսի Գյումրու ուղղությամբ թռիչքներ իրականացնել երեք քաղաքից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

հասարակական

«Պոբեդա» լոուքոսթերը (ընդգրկված է «Աերոֆլոտ» խմբում) հունիսից կսկսի դեպի Գյումրի թռիչքներ իրականացնել Կրասնոդարից, Մինվոդիից ու Սոչիից։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Ուղիղ չվերթերի տոմսերն արդեն վաճառվում են։

«Կրասնոդարից ու Սոչիից չվերթերը կմեկնարկեն հունիսի 1-ից ու կիրականացվեն համապատասխանաբար ուրբաթ և շաբաթ օրերին։ Իսկ Մինվոդիից չվերթերը կիրականացվեն հունիսի 2-ից` կիրակի օրերին», – նշված է հաղորդագրության մեջ:

Ամռան ընթացքում «Պոբեդան» նաև շաբաթական մեկ անգամ Մոսկվա–Գյումրի չվերթ կիրականացնի:

--0--ԿԿ