Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը ճշտում է հայ կնոջ դանակահարման դեպքի իսկությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

նիդեռլանդ

Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ճշտում է հայ կնոջ դանակահարության դեպքի իսկությունը: Դեսպանությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ տարբեր լրատվականների կողմից և սոցիալական հարթակներում տարածվող տեղեկատվությունը Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքի վերաբերյալ այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել։

«Լուսանկարում պատկերված կինը, որը տեղադրվել է այդ նյութի ներքո, ողջ և առողջ է և առնչություն չունի ենթադրյալ դեպքի հետ։  Դեսպանությունը կապի մեջ է Նիդերլանդների իրավապահ մարմինների հետ՝ տեղեկատվության իսկությունը պարզելու նպատակով։ Խնդրում ենք զերծ մնալ այս հարցով հետագա հրապարակումներից մինչև դեսպանության կողմից պաշտոնական տեղեկատվության հրապարակումը»,- ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, թե Նիդերլանդներում 3 ադրբեջանցի դանակահարել են հայ իրավաբան Աննա Հակոբյանին` նրա էթնիկ պատկանելիության պատճառով. Նշվել է, որ կնոջ վիրատահությունը բարեհաջող ավարտվել է, իսկ հանցագործներին ձերբակալել են:

--00--ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս