Սերժ Սարգսյանի անունից պսակներ են դրվել հանուն հաղթանակի կյանքը զոհած հերոսների հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

հասարակական

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան Հաղթանակի և խաղաղության տոնի ու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին և Հաղթանակ զբոսայգում՝ Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ երրորդ նախագահի մամուլի գրասենյակը։

հասարակական
հասարակական